Հովհաննես Թումանյան
Ինքնակենսագրություն
Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իրմեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛,թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելիհիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ էհաստատված Լոռու Դսեղ գյուղում։
Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում,այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառիբովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն,առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խորլրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր ևձի նստող։
Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկուծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բացարած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր,ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նաչէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլողբնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկուհոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էրտեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանիցդուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ,ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացուկամ սարից իջած թուրքի շալակը։
Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրսանդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերիմասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ուերգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։
Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։
Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, եսխաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերովու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, միօտարական անցավ։
– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,–ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բացարավ իր գիտության մասին։
– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս,երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։
– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչպետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։
Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրիցհետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Միօթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկշարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։
Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր«գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որհրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաներիմեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենիքանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մկարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։
Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թեչէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինումնրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էրդուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետըու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան,գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ,զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք,սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահարծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարաններիվրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ –
«Արի՛»,–դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…
Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝«վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։
Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։
Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։
– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։
– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։
Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծկերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ուգեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակվարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստվածծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մերգյուղական ուսումնարաններում։
Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերիցես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայցմանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակվարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշումեն։
Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուրմեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռումշատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մավարտել։
Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկանժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգումժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էիզանազան ոտանավորներ – երգիծաբանական,հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներիցմեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ումնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.
Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ուԿատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ –
1888 թ. ամուսնացել եմ։Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛նհավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծԼերմոնտովին, ավելի ճիշտը – նրա ա՛յն գործերը, որ սովորելեմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմեվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականությանհետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում էՇեքսպիրը։Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմկարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմփոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին,որ նա ինձանից լավ է գրում։
<<Թմկաբերդի առումը>> վերլուծություն
Թմկա բերդոմ իր գեղեցիկ կնոջ հետ ապրում էր քաջ Թաթուլը, և մի օր Նադիր շահը իր զորքի հետ եկավ ու պատեց Թմկաբերդը։ Շահին հայտնում են, որ Թաթուլը ունի շատ գեղեցիկ կին ու, որ Թաթուլը նրանով է ապրում ու եթե շահը տիրանա տիրուհու սրտին Թաթուլին հեշտությամբ կհաղթի։ Նադիր շահը աշուղ է ուղղարկում, որպեսզի Թաթուլի կնոջ համար իր գովքը անի։ 40 օր կռիվ արեցին, հաղթեց Թաթուլ ու տիրուհին որոշեց խնջույք կազմակերպել, բոլորը հարբեցին ու քնեցին, արթուն մնաց միայն տիրուհին։ Բոլորի քնելուց հետո տիրուհին բացում է Թմկաբերդի դարպասները ու ներս թողնում Նադիր շահին։ Նադիր շահը գրավում է բերդը հետո հարցնում տիրուհուն՝
-Մի թե Թաթուլը ինձնից քաջ չեր ու սիրուն
-Քաջ էր ու սիրուն քեզնից առավել, Թաթուլը կնջը չեր խաբում։
Շահը զայրացավ, կանչեց դահիճին, եկավ դահիճն ու դուրս տարավ թմկա տիրուհուն։ Կանգնացրեցին ձորի քարին տիրուհուն ու գլորեցին ձորից ներքև։
Հովհաննես Թումանյան <<Քառյակներ>> վերլուծություն
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:
Թումանյանը այս քառյակով, թեկուզ համառոտ, բայց նկարագրել էր կյանքը:
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:
Ում է պետք էս անպետք կյանքը, որ մարդ իր հետ ոչինչ չի տանելու: Քառյակը շատ խորիմաստ էր և ուսուցողական: Կյանքում պետք չի լինել ագահ, այլ պետք է լինել կենսուրախ, քանի որ կյանքից մարդ ոչինչ չի տանում:
Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր,
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:
Միգուցե քառյակը սիրո մասին էր, որ սերը արտացոլում է մարդու լուսավոր հայցքից:
No comments:
Post a Comment