1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
Հայսատանը լեռնային երկիր է: Նրա միջին բարձրությունը ծովի մակերևույթից 1837 մետր է: ՀՀ տարածքի ավելի քան 80%-ը լեռնային է: ՀՀ տարածքում դաշտավայրեր չկան, ամենացածր վայրերը Մեղրու կիրճն է և Դեբետ գետի հովիտը, որոնք ծովի մակերևույթից ունեն 370-390 մ բարձրություն: Հանրապետության ամենաբարձր կետը Արագածի հյուսիսային գագաթն է՝ 4090 մ բարձրություն: Այսինքն առավելագույն ու նվազագույն կետերի միջև եղած տարբերությունը շուրջ 3700 մ է: Տիպիկ լեռնային երկիր լինելուց բացի հանրապետության մակերևույթը խիստ կտրտված է լեռնահովիտներով, գետահովիտներով ու կիրճերով: