Իմ Տերյանը
իմ սիրած (դուր եկած) բանաստեղծությունը (ները)
Տերյանը հասարակական գործիչ
Տերյանը ժամանակակիցների հուշերում
Իմ սիրած (դուր եկած) բանաստեղծությունը (ները)
ՄԹՆՇԱՂ
Ես սիրում եմ
մթնշաղը
նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
ՑՆՈՐՔ
Նա ուներ խորունկ
երկնագույն
աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…
ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Լույսն էր մեռնում,
օրը
մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ
է
վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
«Մթնշաղի
անուրջներ»
ժողովածուն
ընթերցելիս
հավանեցի
չորս
բանաստեղծություն:
Բանաստեղծը
ստեղծում
է
անիրական,
ցնորային
աշխարհն
ու
փակվում
նրա
մեջ:
Սրանով
նա
ընդդիմանում
է
կոշտ
ու
կոպիտ,
նյութապաշտ
եւ
անհյուրնկալ
միջավայրին:
Այստեղից
են
գալիս
Տերյանի
հեռացման,
մոռացման,
մենության
ու
տխրության
տրամադրությունները:
Տերյանը Հասարակական գործիչ
Տերյանը, որպես հասարակական քաղաքական գործիչ,մեծներդրում է ունեցել: Լազարյան ճեմարանում իր միքանիընկերների հետ (Ց.Խանզադյան, Օն. Օհանջանյան,Մ.Քարամյան) հրատարակում է <<Հույս>> ձեռագիր թերը:Այստեղ պոեզիայի բաժնում տեղ են գտնում Տերյանիբանաստեղծությունները, և հանդես էր գալիս Շվին, Վոլոկեղծանուններով: Ճեմարանում Տերյանը ծանոթանում է Ավ.Սահակյանի հետ, որի համար շատ ուրախ էր:
<<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն Տերյանին հռչակեցորպես բանաստեղծ: Սկսվել էր Տերյանականժամանակաշրջանը: Սիրահարների նվերը միմյանց միայն<<Մթնշաղի անուրջներն>> էին:
1910-ից զբաղվել է << Գարուն>> գրական-գեղարվեստականալմանախի խմբագրությամբ: Կազմակերպել է<<Պանթեոնի>> խմբագրությունը:
Կատարել է շատ թարգմանություններ: Առաջինը ՕսկարՈւայլդի <<Սալոմեն>> էր:
Նա հասկանում էր, որ Հայաստանի և հայ ժողովրդիճակատագիրը լուծվել է Ռուսաստանի իշխանություններիկողմից: 1917թ.-ին Բոլշևիկները իշխանությունը իրենց ձեռքըձեռքը վերցրեցին , անհրաժեշտ էր ազնիվ և գաղափարականմարդկանց օգնությունը, որն էլ իր վրա վերցրեց Տերյանը:
Նա հավատում էր բոլշևիկների խոստումներին, ևանդամակցելով այդ կուսակցությունը, մասնակցեց նաևհայկական զորքերի կոմիսարիատի կազմակերպմանաշխատանքներին: Նա ստանձնեց կոմիսարի տեղակալիպաշտոնը: Տերյանին էր հանձնարարվել գրելԹուրքահայաստանի մասին դեկրետի նախագիծը:
Դեկրետը ստորագրվում է Լենինի կողմից, սակայնՍտալինը որոշ կետեր հանում է այդ նախագծից:
1918թ.-ին Հյուսիսային Կովկասում և Աստրախանումքաղաքացիական պատերազմ էր: Տերյանը վտանգելով իրկյանքը , անձամբ է զբաղվել հայ փախստականներիկացարանի, սննդի և դեղորայքի հարցերով: Տերյանը օգնել էնաև հայ շնորհալի երիտասարդներին , գումար ևփաստաթղթեր տրամադրել, որպեսզի հասնեն Մոսկվա ևկարողանան իրենց տաղանդը ամրապնդեն:
Տերյանը փրկել է նաև Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունը, որոնք էլ հետագայում վերադարձվել են Սբ.Էջմիածին (ԽՍՀՄ-ի հաստատումից հետո):
Բրեստ-Լիտովսկի բանաբանակցությունների ժամանակՏերյանը մասնկացել է որպես խորհրդական, առանց ձայնիիրավունքի, սակայն անընդհատ վիճել է և բողոքել, որով էլարժանացել է Տրույկու և Ստալինի թշնամանքին:
Ստալինը Սերյանին հեռացնում է աշխատաքից և Ղրիմուղարկելու որոշում կայացնում: Նրանք գտնում են Տերյանիցազատվելու իրենց ձևը: Գիտեին, որ տուբերկուլյուզովհիվանդ Տերյանը չի կարող այդքան դաժան ճանապարհըանցնել և հաղթահարել:
Տերյանը մահացավ Օրենբուրգում, 1920թ.-ի հունվարի 7-ին:
Տերյանը, լինելով սերն ու գեղեցկություն գովերգողբանաստեղծ, շատերին թվում էր` նա թուլակազմանձնավորություն է, սակայն իր հաստատակամ և խիզախարարքներով նա կարողացավ հակառակը ապացուցել:Մինչև այժմ էլ հիշվում և գնահատվում է Տերյանի կատարածմեծ և գնահատելի աշխատանքները թե հասրակականկյանքում, թե քաղաքականության ասպարեզում:
<<Հոգևոր Հայաստան>> հոդվածի վերլուծություն
Հոգևորն ու
ֆիզիկականն իրար
կողք դնելիս
ու համեմատելիս, ես, իհարկե, ավելի վեր
եմ դասում
հոգևորը, այն սպանելը
շատ դժվար
է, նույնիսկ որոշ առումով՝ անհնարին՝ այն անգին: Սակայն ֆիզիկականն իր դերն ունի. այն
հոգևորի պատուհանն է, արտահայտչամիջոցը: Որոշ առումով
այո՛, եթե ֆիզիկականը չլինի, մենք չենք
տեսնի նաև
հոգևորը, սակայն վերջինս
առաջինից, միևնույնն է, վեր է դասվում: Առանց
հոգևորի ֆիզիկականը անիմաստ է ու
դատարկ, իսկ առանց
ֆիզիկականի հոգևորն
իմաստ ունի…
Հենց այդ հոգևոր երկրի ստեղծման վրա է
կենտրոնանում Տերյանը՝ իր «Հոգևոր Հայաստան» հոդվածում:
Նա խոսում է Հայկական հարցի մասին, որն
ըստ իս՝ սկսիզբ է առել Հայաստանի առաջին բաժանմամբ ու հետագայում փոփոխությունների
է ենթարկվել ու տարբեր ձևով է արտահայտվել դարերի ընթացքում: Դա հայերի հոգևոր ու ֆիզիկական,
տարածքային միաբանության ու անկախությանը հասնելու ձգտումն էր:
Այդ հարցի այս կամ այն լուծման ծանր տարակուսանքներով
սերունդներ են կրթվել: Հայության համար մի ցավոտ մաս է դարձել այդ «Հայաստանը»:
Տերյանը ժամանակակիցների հուշերում
Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղելես «անլեզու». Սերդես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզհետ, երջանկություն դու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր:
Պարույր Սևակ
«Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜սերը, և՜հայրենիքը, և՜բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜նյութը, և՜լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:
Ավետիք Իսահակյան
«Նա հայ պոեզիան հարստացրեց արևմտա եվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթ մեր մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»:
Վալերի Բրյուսով
Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։
Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։
Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։
Հովհաննես Թումանյան
No comments:
Post a Comment