Tuesday, December 13, 2016

Չարլի Չապլին


                           Կենսագրություն
Չարլզ Սպենսեր Չապլին (անգլ.՝ Charles Spencer «Charlie» Chaplinապրիլի 161889Լոնդոն - դեկտեմբերի 251977Վևե), անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։
Չապլինի լոնդանյան մանկությունը եղել է ծանր և աղքատ։ Հոր բացակայության և մոր ծանր ֆինանսական դրության պատճառով նրան, ինը տարեկանը չբոլորած, երկու անգամ ուղարկել են աշխատանքի։ Երբ նա 14 տարեկան էր, նրա մայրը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց։ Չապլինը վաղ տարիքից ստանձնել է դերեր, հանդես գալով երաժշտական սրահներում, իսկ ավելի ուշ աշխատել բեմում՝ որպես դերասան և կատակերգու։ 19 տարեկանում համագործակցում է հայտնի Ֆրեդ Կարնո ընկերության հետ, որը նրան Ամերիկա է տանում։ Չապլինը հետամուտ էր ֆիլմարտադրությանը և իր առաջին քայլերը արեց Քեյստոն Ստուդիայի «Կեցություն ստեղծելով» ֆիլմում (1914)։ Նա շուտով բարելավում է թափառաշրջիկ կերպարը և երկրպագուհիների բանակ է հավաքում։ 1918-ից նա աշխարհում ամենահայտնի կերպարներից էր։
1919-ին Չապլինը հիմնում է տարածաշրջանային Միացյալ Արվեստագետների ընկերությունը, որը նրան տալիս է իր ֆիլմերի ամբողջական վերահսկողությունը։ Նրա առաջին լիամետրաժ Ֆիլմը «Փոքրիկը»-ն է (1921), հաջորդաբար՝ «Փարիզուհին» (1923), «Ոսկու տենդ» (1925), «Կրկես» (1928)։ Նա հրաժարվում է հնչունային ֆիլմին վերադառնալուն 1930-ին՝ փոխարենը արտադրելով «Մեծ քաղաքի լույսերը» (1931) և «Նոր Ժամանակներ» (1936) ֆիլմերը՝ առանց երկխոսության։ Չապլինը սկսում է հետաքրքրվել քաղաքականությամբ և իր հաջորդ ֆիլմում՝ «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմում ծաղրում է Ադոլֆ Հիտլերին։ 1940-ականները տարաձայնությունների տասնամյակ էր Չապլինի համար, և արագորեն իր հանրաճանաչությունը նվազում է։ Նա մեղադրվում է կոմունիստական համակրանքի համար, միևնույն ժամանակ իր հայրության հայցը և երիտասարդ կնոջ հետ ամուսնությունը սկանդալի պատճառ են հանդիսանում։ Դաշնային հետախուզում է սկսվում և Չապլինը ստիպված է լինում թողնել Միացյալ Նահանգները՝ հաստատվելով Շվեցարիայում։ Նրա՝ «Մըսյե Վերդու» (1947), «Բեմի լույսերը» (1952), «Արքա Նյու-Յորքում» (1957), «Կոմսուհին Հոնկոնգից» (1967) ֆիլմերում թափառաշրջիկի կերպարը բացակայում է։
Չապլինը իր շատ ֆիլմերի համար գրում է, խմբագրում, դերակատարում և հանդես գալիս որպես ռեժիսոր, պրոդյուսեր և երաժշտության երգահան։ Նա կատարելության ձգտող էր։ Իր ֆինանսական ինքնուրույնությունը հնարավորություն էր տալիս իրեն տարիներ ծախսել պատկերի կատարելագործման և արտադրման վրա։ Նրա թափառաշրջիկի դիպուկ և հուզական կերպարը պայքար էր թշվառության դեմ։ Շատ ֆիմեր ունեին սոցիալական և քաղաքական ուղվածություն, ինչպես նաև ինքնակենսագրական տարրեր։ 1972թ. որպես իր աշխատանքի նոր գնահատանք՝ Չապլինին տրվում է Ակադեմիական մրցանակ «իր դարաշրջանում կինոմատոգրաֆիան արվեստ դարձնելու անասելի ջանքերի համար»։ Նա շարունակում էր բարձր հարգանքի արժանանալ. իր «Ոսկու Տենդ»«Մեծ քաղաքի լույսեր»«Նոր Ժամանակներ»«Մեծ բռնապետը» ֆիլմերը կինոարտադրությունում դասվում էին բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցանկում։

                     25 իմաստուն մտքերը
1. Ես և՛ չեմ հավատում ոչ մի բանի, և՛ ոչինչ չեմ ժխտում: Այն, ինչը որ կարելի է երևակայել, նույնքան մոտ է ճշմարտությանը, որքան և այն, ինչը կարելի է ապացուցել մաթեմատիկորեն:
2. Ես ավելի քան 40 տարի ծիծաղեցրել եմ մարդկանց, բայց ես ավելի շատ լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են:
3. Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա թռչի ամպերից վեր, սովորաբար կոտրում է նրա ոտքերը:
4.  Քանի դեռ մարդիկ կմեռնեն ազատության համար, ազատությունը չի մեռնի:
5. Քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: 
6. Հաջողությունը հրաշալի բան է, բայց նրան սովորաբար ուղեկից է լարվածությունը: Չլինի հանկարծ ետ մնաս այդ անհավատարիմ հավերժահարսից, որ կոչվում է փառք:
7. Հանդիսատեսին դուր է գալիս հերոսների փոխարեն տառապել:
8. Մի՛ վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով: Իմացիր, որ ամենամեծ ադամանդը արևն է, իսկ այն հավասարապես լուսավորում է բոլորին:
9. Պոեզիան, ըստ էության, սիրային նամակ է` ուղղված ամբողջ աշխարհին:
10. Մարդիկ երկրի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները երերուն լարի վրա: 11. Աշխարհում գոյություն ունի մարդկանց յուրօրինակ եղբայրություն, մարդիկ, ովքեր կրքոտ ձգտում ունեն դեպի գիտելիքը:
12. Ես կարծում եմ, որ հավատը մեր բանականության շարունակությունն է ակնհայտի սահմաններից դուրս: Դա այն բանալին է, որը երևան է հանում անճանաչելին: Ժխտել հավատը նշանակում է հերքել ինքդ քեզ  և քո մեջ այն ոգին, որը առաջ է մղում քո ստեղծագործ ուժը:
13. Ես ոչինչ չեմ ցանկանում զոհաբերել հանուն քաղաքականության, եթե ինքս չեմ հավատում այն նպատակին, որին այն ձգտում է:
14. Երբ ես տեսնում եմ, թե մինչև ինչ աստիճան են խեղաթյուրում նույնիսկ ամենամոտ անցյալի իրադարձությունները, սկսում եմ միանգամայն կասկածամտորեն վերաբերվել պատմությանը որպես այդպիսին: Ես կասեի, որ արվեստի ստեղծագործությունները պարունակում են շատ ավելի ճշմարիտ փաստեր և մանրամասներ, քան պատմական տրակտատները:
15. Ծիծաղը մարտահրավեր է ճակատագրին. մենք ծիծաղում ենք գիտակցելով մեր անկարողությունը բնության ուժերի հանդեպ... Ծիծաղում ենք, որպեսզի չխելագարվենք:16. Ցածր ծագումն անպայման մի ինչ-որ տեղ արտահայտվում է նույնիսկ հանճարներից մեծագույնի ստեղծագործության մեջ:
17. Երբ ծախսես երկու ֆրանկ, հիշի՛ր, որ երրորդը քոնը չէ: Այն պետք է պատկանի այն անծանոթին, ով ունի դրա կարիքը:
18. Որտեղի՞ց են վերցվում գաղափարները: Միայն համառ որոնումներից, որ սահմանակից են խելագարության:
19. Գիտության առաջընթացը իր ետևում է թողնում մարդկային բարոյականությունը:
20. Բոլոր երեխաներն այս կամ այլ կերպ հանճարներ են: Խնդիրն այն է, որ այդ հանճարեղությունը ի հայտ բերվի:21. Հանուն արվեստի բեմի վրա կարելի է հայտնվել նաև մերկ, սակայն այնտեղից պետք է վերադառնալ հագնված ու մաքրված:
22. Կյանքը ողբերգություն է, երբ տեսնում ես այն խոշոր պլանով և կատակերգություն, երբ նայում ես նրան հեռվից:
23. Երբեք չպետք է թույլ տաս քեզ չափից ավելի երկար օրորվել հասարակության հաճոյախոսությունների: Դա սուֆլեի պես բան է. ժամանակի հետ կնստի:
24. Երիտասարդությանը հատուկ է անխորտակելի լավատեսությունը, որը ենթագիտակցաբար զգում է, որ դժբախտությունն էլ անցողիկ է:
25. Գաղափարները գալիս են, երբ նրանց կրքոտ որոնում ես, երբ գիտակցությունը դառնում է մի զգայուն ապարատ` պատրաստ արձանագրելու յուրաքանչյուր ցնցում, որ արթնացնում է երևակայությունը: 

No comments:

Post a Comment