Monday, September 5, 2016

Ուսումնական սեպտեմբեր

Սեպտեմբերի 1-4
  • Գրավոր ( 7-10 նախադասությամբ) պատմիր կարդացածիդ  մասին:
  • Ի՞նչ զգացիր կարդալուց հետո, պատմիր այդ մասին:
  • Քո դասարանում կամ շրջապատում կա՞ Ստրադիի նման մեկը: Պատմիր նրա մասին:
  • Ի՞նչ է նշանակում հարգել մեծերին: Դու ինչպե՞ս ես  հարգում քո շրջապատի մարդկանց:
Սեպտեմբերի 5-11
Նայի՛ր տեսանյութը:
  • Ի՞նչ ես կարծում, դու նմա՞ն ես տեսանյութի հերոսներին:
  • Արդյո՞ք ճիշտ ես համարում, որ կարելի է անընդմեջ ու անընդհատ նայել համակարգչին կամ հեռախոսին:
  • Անձամբ դու, քո կարծիքով, կախվածություն ունե՞ս համակարգչից, թե ոչ:
  • Փորձի՛ր գրավոր բացատրել տեսանյութի վերնագիրը: Քո կարծիքով, ինչո՞ւ է տեսանյութը վերնագրված «Եթե չլիներ համացանցը»:
Մայրենի լեզու (գործնական քերականություն)
Սեպտեմբերի 12-18
Հորինի՛ր որևէ պատմություն «Ես և համակարգիչը»:
Մայրենի լեզու (գործնական քերականություն)
Սեպտեմբերի 19-25
Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։
Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:
 Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.
Երբ սերն ի աշխարհ եկավ,
եկավ իմ սիրտըս բնակեցավ,
Ապա իմ սրտես ի դուրս՝
երկըրե երկիր թափեցավ…
Հայրեններ
1.Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:
2.Քանի~ ու քանի~ ասեմ.
«Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե´սք արէք,
զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք
ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք,
զիս ի ներս ողկիկ շարեցէք»:
3.Երբ սէրն ի յաշարհս եկաւ, եկաւ իմ սիրտս բնակեցաւ
   Հապա յիմ սրտէս ի դուրս յերկրէ յերկիր թափեցաւ
   Եկավ ի գլուղս ելեւ, ի ըղեզս ելաւ թառեցաւ:
   Աչիցս արտասուք ուզեց, նա արիւն ի վար վաթեցաւ:
Առաջադրանքներ
1.Բլոգում էջ բացել` «Նահապետ Քուչակ»
2.Համացանցից ձեռք բերելտեղեկություններ, դիտել ձայնահղումը: Մի քանի նախադասությամբ արտահայտել կարծիք դիտած տեսանյութի մասին:
3. Հայրենները սովորել անգիր:
Գործնական քերականության դասաժամին- տեքստային աշխատանք , էջ 110., 336,337
Մայրենիի դասաժամին -էջ 35, 110, 111, 112,113, 114
Մայրենի լեզու (գործնական քերականություն)
Գործնական աշխատանք
  1. Շատ ու շատ դարեր առաջ սաղար-ախիտ անտառում հանդիպեցին ծառերի ար-ա կաղնին ու հավքերի ար-ա արծիվը:
Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փար-ամ տերևներով զար-արված: Խրո-տ ու երկնահու- կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հով-անու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գա-ա- թվացող բնակիչներին:
Արծիվը՝ բարձրաբեր- քարակա-կա-ների, լերկ լեռնագագաթների վեհապան- տիրակալը, բացած
հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.
— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ա-բարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնար-վի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներ- էլ չեն լինի, ես՝ ահեղ ար-աս երկնքի, դեռ կսավառնեմ բարձ-ունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,-  բա-բա-եց կաղնին՝ արհամար-անքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:
— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:
1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:
2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:
3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:
Ավետիք Իսահակյան — ուսումնական մեդիափաթեթ
Անգիր  սովորել 2 բանաստեղծություն
  • Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:
  • Ավ. Իսահակյանի Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ:
  • Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:
  • Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:
  • Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:
  • Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
  • Կարդա՛ Իսահակյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր որևէ բանաստեղծություն կամ բանաստեղծություններ
  • Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
  • Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ բանավո՛ր ներկայացրու:
  • Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:
Թարգմանական աշխատանք- Գոյություն ունի՞ հավերժական սեր -Существует ли вечная любовь?
Կոմիտասյան դասեր

No comments:

Post a Comment