Sunday, June 19, 2016

Էկոհամակարգեր





Էկոհամակարգ - ֆիզիկա-քիմիակենսաբանական գործընթացների համակարգ է:

Էկոհամակարգը՝կենդանի օրգանիզմների համալիրի, այն շրջապատող անկենդան միջավայի և դրանց բազմատեսակ փոխհարաբերությունների ամբողջությունն 
Էկոհամակարգերի օրինակներ են անտառները, լճերը, ծովերը, գետերը, անապատները:
Էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշներն են ամբողջականությունը, շրջանառությունը, էներգիայի մուտքը և հոսքը, կլիման, սննդային շղթայի առկայությունը:

կլիմա- ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորման ռեժիմները
շրջանառություն-օրգանական միացությունները, որոնք նյութերի և էներգիայի շրջապտույտում միավորում են բիոտիկ և աբիոտիկ մասերը.
Էներգիայի մուտք և հոսք- բավարար էներգիայի պայմաններում օրգանիզմների բազմանալու կարողությունը
Ամբողջականություն-Կենդանի օրգանիզմների փոխկապակցվածությունը միմյանց ու բնական միջավայրին`էներգիայի ու նյութերի փոխանակման հաշվին
Կայունություն- Առավել  կարևոր է  հավասարակշռության պահպանումը`անբարենպաստ պայմաններին դիմակայելու ու այդ պայմաններում վերարտադրողականություն ապահովելուկարողություն:

Մարդու գործունեության հետևանքով ստեղծվել են հատուկ նպատակի ծառայող էկոհամակարգեր, որոնք անվանում են ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են մարգագետինները. այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները և այլն:
Նրանք  ունեն  մի շարք  դրական և բացասական  առանձնահատկություններ:
Ագրոէկոհամակարգերում  մարդիկ  կարող են  ավելացնել  այն տեսակների  քանակը, որն իրենց  անհրաժեշտ է,  և  վերացնել  կամ  նվազեցնել  այլ տեսակները: Դրա նպատակը  առավել  բարձր  արտադրանք  ստանալն է:
  Սակայն դրա  հետևանքով  աճեցված  տեսակները  ավելի  զգայուն են  դառնում  հիվանդությունների  և  վնասատուների  բազմացման  նկատմամբ, և այդ  քայլով  մարդիկ խախտում են  էկոհամակարգերի  կայունությունը, որը նրա  կարևոր  հատկանիշներից է:
Էկոհամակարգերում  էներգիայի  աղբյուրը  Արեգակն էր, իսկ  ագրոէկոհամակարգում միայն Արեգակի  աղբյուրը  բավարար  չէ: Անհրաժեշտ են  լրացուցիչ  էներգիայի աղբյուրներ՝  պարարտանյութեր, թունաքիմիկատներ և  մարդու  մշտական  գործունեություն:
Ագրոէկոհամակարգերում մշակաբույսերի  հերթափոխը  կատարվում է  մարդու  ցանկությամբ, որը  բացասաբար է  ազդում  հողի  բերրիության  վրա:
Ագրոէկոհամակարգերի  առավել  բացասական կողմն այն է, որ  նրանք չեն  կարող  գոյատևել  առանց  մարդու գործունեության ու  ֆիզիկական  աշխատանքի, այսինքն  ի վիճակի  չեն ինքնավերականգնվելու, այդ  պատճառով էլ  կոչվում են  անկայուն համակարգեր:

Ածխաթթու գազ,  ֆոսֆոր, ազոտ
Ածխածին-Կենսոլորտում ածխածինն հիմնականում հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազի միգրացիաn ունի երկու ճանապարհ:
Առաջին ճանապարհ-.ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզն ու այլ օրգանական նյութեր:
Երկրորդ ճանապարհ-Կատարվում է ծովային ավազաններում: Ածխաթթու գազը միանում է այլ նյութերի և կրաքարերի տեսքով կուտակվում ջրային ավազանների հատակին, օգտագարծվում ծովային օրգանիզմների կողմից` վերջիններիս կմախքի կազմավորման գործում: Այնուհետև, մահացած օրգանիզմների մնացորդները իջնում են ծովերի ու օվկիանոսների հատակն ու առաջացնում կրաքարի կուտակումներ:
Ածխածնի հոսքի նվազելու հետևանքով, դրա երկու շրջանառություններն էլ կխախտվեն:
Ֆոսֆոր-Մեծ է ֆոսֆորի կենսաբանական ու կենսաքիմիական դերը կենդանի բջջի կանքում: Առանց ֆոսֆորի հնարավոր չի սպիտակուցների սինթեզը: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների կազմի մեջ:
Ազոտ-Ազոտի հոսքի նվազման հետևանքով հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխախտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում:

No comments:

Post a Comment