Tuesday, January 19, 2016

Միսաք Մեծարենց


 Կենսագրություն.

Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատիձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամուրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ, որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկում ուսման մեջ։



 Ասույթներ.

Մի անգամ գյուղում, ոչ այնքան լավ տեսախցիկով, լրիվ պատահականորեն, պարապությունը ցրելու համար` մայրամուտ նկարեցի: Երբ նկարը տպեցի, այդ մայրամուտից շատ օրեր էին անցել: Նայում էի ու չէի հավատում, որ այդքան գեղեցիկ մայրամուտ է եղել, բայց ինպես այն չեմ նկատել, ինչպես եմ բաց թողել այդ հրաշալի վայրկյանները, որոնք երբեք այլևս չեն կրկնվելու: Ինձ մայրամուտի նկարն է մխիթարումՄեծարենցը հայ գրականության ամենափառահեղ մայրամուտներից մեկն էր և ինչ հրաշալի է, որ այն գրառվել է:

No comments:

Post a Comment