Կենսագրություն.
Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ Նա հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է և իր պատմական նշանակությամբ համարվում է նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիրը։ Կարծես ամբողջ հայ գրական միտքը, հինգերորդ դարից սկսած, հասունացել էր, որպեսզի իր խոսքերից ծնունդ տար այս հանճարին։ Սա նշանակում է, որ Չարենցը՝ որպես բանաստեղծ, ծնունդ է առել հայ գրականության ընդերքից, առասպելական եղեգան փողից՝ որպես բանաստեղծության մի նոր «հուրհեր պատանեկիկ»։ Դեռ մարդիկ կան, ովքեր առասպելներ են պատմում Չարենցի մասին։ Իր կյանքի օրոք նա վերածվեց լեգենդի։ Չարենցն իվիճակի էր ոգևորության պահերին հասնել ստեղծագործական հզոր շիկացման, նա գրում էր միանգամից, մեկ բռնկումով։ Թեև դժվար կյանք վիճակվեց նրան, բայց նա իր կյանքի ճանապարհն անցավ հերոսի պես, բարձր պահեց թե՛ գրողի, թե՛ իր մարդկային առժանապատվությունը և երբեք չխոնարհվեց ժամանակի իշխանավորների առջև։
Գրական անունը.
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն․«աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել» ։
Եղիշե Չարենցի մասին ասույթներ.
Պարույր Սևակ
Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:
Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:
Գուրգեն Մահարի
...Չարենցի անունը պայթեց ռումբի նման:
...Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:
Ավ. Իսահակյան
Նաիրին ծնեց Չարենցին...Ժայռակոփ պատկերներ և սեպագրեր տեսավ,ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ,բայց ծով արյան ու ծով ցավերի մեջ...բարձրացրեց գլուխը`տեսավ շողացող արևը...Եվ իր հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց:
Մարտիրոս Սարյան
Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք էլ ավելի ենք սիրում դրանք, ի՞նչ իմանաս, թե որքան անհրաժեշտ են դրանք մեզ այսօր:
… Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահե իր երիտասարդությունը:
Բանաստեղծություններ.
ՈՒԹՆՅԱԿՆԵՐ ԱՐԵՎԻՆ
Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա1.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.

* * *
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհումՔանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհումՔանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Վերլուծություն
Եղիշե Չարենցն ությակներում նկարագրում է արևը: Նա արևը համեմատում է աշխարհի հետ: Բայց ավելի շատ արևընրա մեջ արթնացնում կիրք և ցանկություն: Նկարագրվում է կանացի մարմնի գեղեցկությունն ու գրավչությունը: Ընդհանրապես սերն ու արևը շատ նման են իրար: Ըստ ինձ երբ չկա արև մութ է անորոշություն, լույս չկա նույնըկարելի է ասել սիրո բացակայության ժամանակ:
No comments:
Post a Comment