- Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:
- Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ:
- Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում:
- Ի՞նչ է կլիմայավարժեցումը: Բերել օրինակներ, նշեք բացասական ու դրական կողմերը:
Յուրաքանչյուր բուսատեսակ և կենդանատեսակ ունի բնության մեջ իր դերը և նշանակությունը: Կենսաբանական ռեսուրսները` բույսերը և կենդանիները արտադրամիջոց են, բնական ռեսուրսներ որոնք օգտագործվում են արդյունաբերության մեջ: Կենսաբանական ռեսուրսները հիմնականում օգտագործվում են սննդի, կաշվի և մորթեղենի արտադրության մեջ, կան կենդանատեսակներ, որոնցով կազմակերպվում է դեղագրծության արտադրություն, իսկ որոշ կենդանատեսակներից (օրինակ` փղոսկրից)պատրաստում են զարդեր, որոնք բավականին թանկ արժեն:
Երկիր մոլորակի վրա կենդանիներն ու բույսերը տեղաբաշխված են տարբեր գոտիներում՝ ըստ իրենց գոյատևման պայամաններից ու հարմարություններից: Գրեթե բոլորի պարագայում առաջին գործոնը տվյալ տեղանքի կլիմայական պայմաններն են: Ցանկացած կենդանի օրգանիզմ՝ լինի դա բույս թե կենդանի, ապրում է այնտեղ, որտեղ «սովոր է» կամ էլ այնտեղ, որտեղ իր նախկին սերունդն է բնակվել: Բայց մարդիկ՝ իրենց գործունեությունը ծավալելու համար, փորձել են իրենց ընտրած տեղանքին հարմարեցնել այն բուսերն ու կենդանիները, որոնք կարող են իրենց պիտանի լինել:
Մեծ դեր ունի կենդանիների կլիմայավարժեցում և վերաբնակեցում: Բազմաթիվ կենդանատեսակներ սրա շնորհիվ բազմացել են, իսկ ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիներ ՝ օրինակ սամույր, կուղբ, ծովակատու, սպիտակ արջ, վագր, զուբր և այլն փրկվել են: Առավելություններով հանդերձ կլիմայավարժեցումը ունի նաև բացասական նշանակություն: Մի շարք վնասակար կենդանիներ համարվելով փոփոխված պայմաններին, բազմացել են ու ավելի տարածվել, մկանման կրծողներ և այլն:
No comments:
Post a Comment