- Ի՞նչ դեր ու նշանակություն ունի հողը բնության մեջ և մարդու կյանքում:
- Ձեր կարծիքով ինչու՞ են հողն անվանում տվյալ էկոհամակարգի հաելին:
- Ի՞նչպես է ազդում աղտված հողը ամբողջ էկոհամակարգի վրա:
Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ). դրա առաջացմանը մասնակցում են բնության բոլոր բաղադրատարրերը (կլիմա, ջրեր, ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհներ) և մարդը` իր տնտեսական գործունեությամբ: Հողն ունի բարդ կազմություն, որի գերակշռող տարրերը 2-ն են՝ քայքայված լեռնային ապարների մասնիկները (անօրգանական մաս) և հումուսը (օրգանական մաս):
Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը: Դեռևս անհիշելի ժամանակներից մարդն օգտագործել է հողը և աստիճանաբար ճանաչել նրա առաջացման ու զարգացման օրինաչափությունները: Հողն օժտված է ֆիզիկաքիմիական որոշակի հատկություններով, մասնավորապես՝ բերրիությամբ, որը կախված է հումուսի քանակից: Որքան հողը հարուստ է հումուսով, այնքան բարձր է նրա բերքատվությունը: Հենց այս պատճառով էլ հողը մեծ դեր է խաղում մարդու կյանքում:
Հողի վրա, երբ ինչ որ մի բան են աճեցնում մարդիկ պետք է մեկ տարի անց նույն բանը չկրկնեն,որովհետև հեղը տալիս այդ հացահատկին կամ բանջարեղենին օգտակար նյութեր, որըկվերականգնվի որոշ ժամանակ անց: Օրինակ՝պետք է մեկ տարի ցորեն ցանել մյուսը կարտոֆիլ ,մյուսը ցորեն և այդպես շարունակ: Եթե հետևեն այդ եղանակին ապա կպահպանեն հողը ևկօգտագործեն այն ճիշտ: Հողը պահպանելու համար նաև պետք է, որ հողերի լվացում չլինի և աղբ չկուտակվի:
No comments:
Post a Comment