Wednesday, March 16, 2016

Մշակույթ

Մշակույթ

«Մշակույթը այն է, ինչ մնում է, երբ ամեն ինչ մոռացված է». - ասել է Էրիո (ֆրանսիացի քաղաքական գործիչ և գիտնական):
Մշակույթ կուլտուրա լատիներեն բառ է, նշանակում է մշակում, դաստիարակում:  Այն ձևավորում է հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ: «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար: «Մշակույթ» տերմինը, որպեսկանոն, վերագրում են կյանքի զուտ հոգևոր ոլորտին, բայց այն, իմ կարծիքով, ընդգրկում է ոչ միայն գործունեության առարկայական արդյունքները այլև սուբյեկտիվ՝մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ: Այսինքն՝մշակույթ է ոչմիայն ստեղծածը, այլ աշխատանքը, աշխատանքը կատարելու հմտությունը, կամքի ուժը, համբերությունը: Մշակույթը բաժանվում է նյութականի և հոգևորի:

Մշակույթը արվեստն է, երաժշտությունը, քանդակագործությունը, հնէաբանությունը, ազգային պարերն ու երգերը, տարազները, ավանդույթները, սովորույթները: Մշակույթը թույլ է տալիս ազգերին չձուլվել, տարբերվել:
Հայկական մշակույթը հազարամյակների պատմություն ունի: Հայաստանը լինելով Առաջավոր Ասիայի զարգացած երկրներից մեկը, հայաստանի մշակութը եղել է օրինակ շրջակա ժողովուրդների համար: Հին հայկական մշակույթի մասին մեզ տեղեկություններ են հասել մինչ օրս պահպանվ ածառասպելներից, ավանդույթներից, կրոնական հավատալիքներից, հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերից: Մշակույթը սեփական լեզու ունենալն է, սեփական կրոնը ունենալն է:

Աշխարհին է հայտնի հայկական խաչքարը: Առհասարակ, քարի մշակման տեխնոլոգիան հնուց Հայաստանում շատ բարձր մակարդակ է ունեցել: Դրա վկայությունն են հայկական ճարտարապետության կոթողները. Էջմիածին, Տաթև, Սանահին, Հաղբատ, Քոբայրայս եկեղեցիներից շատերը, որ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկումեն, հիացնում են ոչ միայն չքնաղ ճարտարապետությամբ, այլև որմնանկարներով: Հենց հայկական ճարտարապետությունն են նկատի ունեցել, երբ օտար մասնագետները Հայաստանն անվանել են թանգարան բացերկնքի տակ:
Ամեն մեկս ունենք մեր մշակույթը ու մեր մշակույթը հենց մեր կենցաղն է: Ամեն ուր մշակույթը վերածվել է քաղաքակրթության, և առաջին հերթին՝ կենցաղի: Մշակույթը ապրելու կերպ է, ոչ թե կյանքի զարդարանք
Ցավոք սրտի վերջին տարիներին մշակույթը ամբողջ աշխարհում թուլացել է, կորցրել է իր նշանակությունը ու շատ քչերն են հետաքրքրվում իրենց մշակույթով:


Աղբյուրներ` http://tirar-travel.com/am/about-armenia/armenian-culture/
https://araqelyanvenera.wordpress.com/2013/03/17/%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9/







No comments:

Post a Comment