Անհատական աշխատանք
- Ո՞վ է իրականում բարի մարդ
- Պարույր Սևակը ավելի զգացմունքային գրող է: Պարույր Սևակը զգացմունքային գրո՞ղ է… Որևէ բանաստեղծության վերլուծություն:
- Բառարաններից օգտվում եք
- Ո՞րտեսակի բառարաններից եք օգտվում ՞
- Ո՞րնէ բառարանում նայածդ վերջին բառը
- Բացատրականև հոմանիշների բառարանից (իրենց բացատրություններով) առանձնացրեք տասը բառ, որոնք երբևէ չէիք լսել:
- Անձնանունների բառարանից գտեք ձեր, ձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող անձնանունների բացատրությունները( 10-15 անուն):
1) Այս աշխարհում լիովին բարի մարդ չկա, սակայն ըստ ինձ բարի մարդն այն մարդն է, ով չի մտածում միայն իր մասին եւ ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրին:
2)
Դեռ նոր հանդիպած` մենք բաժանվեցինք,
Իրար նոր գտած` կորցըրինք իրար:
Այսպես` դանակի սրությունն են միշտ բութ մատով փորձում:
Այսպես` մտովին – անգիտակցաբար մեծ մեղք են գործում:
Այսպես` տալիս են, բայց ավելի քան թերևըս առնում:
Այսպես` հառնում են, բայց` ավելի շուտ` թերևըս մեռնում:
Ուրիշի մարմնով, այսպե՛ս, սեփական հոգին են բեռնում
Ու ծանրանում են, բայց ավելի շատ թեթև են դառնում:
Այսպես` մի ժամով «Հավերժ քաղաքը»` Հռոմն են առնում.
Աթիլլայաբար հասցընում մտնել,
Բայց չեն հասցընում կրակի մատնել…
13.I.1962թ. Երևան
Այս բանաստեղծությունը նույնպես զգացմունքային է եւ այս բանաստեղծությունում նա համեմատում է իր բաժանումը իր սիրած աղջկա հետ Հռոմը գրավելու եւ այրելու հետ: Նա ասում է, որ նրանք ավելի շուտ բաժանվեցին քան Հռոմը գրավեցին եւ այրեցին:
3) Այո:
4) Բացատրական, հոմանիշային, գրականագիտական, արմատական, անձնանուննական բառարանից եւ դաձվածաբանական:
5) Դրասանք նշանակում է ծայկաշղթա:
6) Կթղա - բաժակ, Գավիթ - նախասրահ, ծիրանի - թիկնոց, բարձիթողի - անտերունչ, երիվար - նժույք, արգավանդ - հուռթի, դշխո - թագուհի, սնգուրվել - պճնվել, դժնի - անագորույն, երերուն - անհողդողդ:
7) Շահեն - պահլավերեն Sahen անունից և նշանակում է «բազե»:
Սանասար - ասորական անուն է, որ հայերի մեջ տարածվել է վաղ ժամանակներից: Եբրարերեն «արքա» բառից:
Կորյուն - հայերեն Կորյուն բառից, որ նշանակում է «առյուծի ձագ». Իմաստով մոտ է Լեոնիդ, Ղևոնդ անուններին:
Հակոբ - Եբրաերեն Անուն է: Նշանակում է «խաբող»:
Համբարձում - Հայերեն Համբարձում բառից (հնում այս անունը տալիս էին Քրիստոսի համբարձման տոնի օրը ծնվածներին):
Հայկ - Հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրև «հսկա»:
Մամիկոն - Հայոց հին նախարարական տոհմանունից է:
Մարատ - Ֆրանսյական, հղափոխության առաջնորդներից մեկի ազգանունն է:
Լեւոն - հունարեն Leon, որ նշանակում է (առյուծ):
Կիմ - ռուսերեն Ким անունից: Նշանակում է Коммунистический интернационал молодежн:
No comments:
Post a Comment