Մարդը տարվա ընթացքում գնում է տարբեր ապրանքներ եւ ունի կոմունալ ծախսեր: Այդ ամենը միասին ընդունված է անվանել սպառողական զամբյուղ:
Սպառողական զամբյուղի մեջ մտնում է՝ սնունդը, հագուստը, կոմունալ ծախսեր, լրացուցիչ ծախսեր եւ տրանսպորտային ծախսեր:
Սպառողական զամբյուղի մեջ մտնում է՝ սնունդը, հագուստը, կոմունալ ծախսեր, լրացուցիչ ծախսեր եւ տրանսպորտային ծախսեր:
Սնունդ
Մարդուն անհրաժեշտ է սնունդ, որպեսզի նա կարողանա գոյություն ունենալ: Մարդուն օրվա կտրվածքով անհրաժեշտ է որոշ քանակությամբ սնունդ, օրինակ՝ մսամթերք 200 գրամ, հաց 300 գրամ, բանջարեղեն 400 գրամ, միրգ 300 գրամ, պանիր 50 գրամ, կարագ 30 գրամ, քաղցրավենիք եւ հյութեր: Շուկայական գներից ելնելով մեկ անձին ամսվա կտրվածքով անհրաժեշտ է մոտ 35.000 դրամ:
Հագուստ
Տարվա ընթացքում մարդը գնում է հագուստ: Ես հագուստին տարվա ընթացքում հագուստին տրամադրում եմ 120.000 դրամ: Ամսեկան ստացվում է 12.000 դրամ:
Կոմունալ ծախսեր
Կոմունալ ծախսերի մեջ մտնում է գազը, ջուրը, էլեկտրոէներգիան եւ հեռախոսը: Օրինակ մեր ընտանիքում կա 4 անձ եւ մեր ընտանիքի կոմունալ ծախսերը ամսեկան կազմում է 30.000 դրամ, բացառությամբ ձմռան ամիսներին: Այդ ամիսներին մեր կոմունալ ծախսերը կազմում է 50.000 դրամ:
Լռացուցիչ ծախսեր
Մարդը տարվա ընտացքում ունենում է լռացուցիչ ծախսեր, որոնք կազմված են ուս. վարձերից, սպորտային ծախսերից եւ ժամանցին հատկացված ծախսեր: Ընդհանուր ամսվա կտրվածքով ինձ անհրաժեշտ է 25.000 դրամ:
Տրանսպորտային ծախսեր
Ես ամեն օր, բացի շաբատ եւ կրակի օրերից, օգտվում եմ տրանսպորտից, որպեսզի գնամ դպրոց եւ ինձ օրական անհրաժեշտ է 500 դրամ, որն ամսեկան կազմում է 12.000 դրամ:
No comments:
Post a Comment