Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:
Մեր մթնոլորտը աղտոտվումէ Վառելիքներից, որոնք օգտագործվում էն տրանսպորտային փոխադրամիջոցների համար՝ Մեքենաներն, աշխատում էն բենզինով, գազով, ինքնաթիռները աշխատում էննավթով, այդ բոլորի վառելիքները այրվում են և դրանից հետո ծուխըբարձրանում է մթնոլորտ ու աղտոտվում է մեր օդը: Մթնոլորտի աղտոտումը լինում է տեղական ու գլոբալ: Տեղական աղտոտումը գլխավորապես, կապված է քաղաքների ու խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների առկայության հետ: Մարդկությանը վաղուց հայտնի է այս կարգի աղտոտման մասին: Օրինակ՝ նաիրիտի քիմիական գործարանը, Երևանի մաքուր երկաթի գործարանը և այլն։ Նաիրիտի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բռնկված հրդեհից շրջակա միջավայրը անմիջապես ծածկվում է սև թանձր ծխով, դա շատ զգալի էր հատկապես Նայրիտից 3-4 կանգառ հեռավորության վրա գտնվող Գարեգին Նժդեհի հրապարակում: Այդ թաղամասերը խտաբնակ են, կան բազմաթիվ դպրոցներ և մանկապարտեզներ: Մթնոլորտ են նետվում քիմիական նյութերի այրումից առաջացած քաղցկեղածին դիօքսիններ և այլ թունավոր նյութեր, որոնք ոչ միայն աղտոտում են մթնոլորտը այլև միաժամանակ վտանգում են բնակչության առողջությունը:
Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը:
Մեր միջավայրը աղտոտող հիմնական պատճառներն են տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և կենցաղը:
1)Տրանսպորտ. Տրանսպորտը երկու բացասական ազդեցություն է թողնում մթնոլորտի վրա՝
- · Վառելիքի այրման համար ծախսվում է թթվածին,
- · Այրման ժամանակ առաջացող թունավոր արգասիքները արտանետվում են մթնոլորտ:
2) Արդյունաբերություն. Ջերմաէլոկտրոկայանները աշխատում են հանքային վառելիքով՝ բնական գազով, քարածխով, նավթով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր:
Իրենց բացասական ազդեցությունն ունեն նաև քիմիական նյութեր, պլասմասսաներ, գունավոր և սև մետաղներ արտադրող գործարանները, և սրանցից յուրաքանչյուրը իր բացասական կողմն ունի՝ յուրաքանչյուր գործարան ունի իրեն բնորոշ արտանետումներ:
3) Գյուղատնտեսություն. Գյուղատնտեսության երեք հիմնական պատճառներն են՝
- Պարարտանյութերի օգտագործումը, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողնում թե՛ արտադրության, թե՛ կիրառության ժամանակ,
- · Գյուղատնտեսության մեջ օգտագործվող տեխնիկան,
- · Եվ գյուղատնտեսական արտադրությունից մնացորդների այրումը, փայտածուխ արտադրելու նպատակով անտառների այրումը և այլն:
4) Կենցաղ. Խոհանոցում գազօջախի մոտ աշխատելիս կինը 3 ժամվա ընթացքում 20 տուփ ծխախոտին համարժեք թունավոր նյութ է շնչում:
No comments:
Post a Comment