Wednesday, March 2, 2016

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ինԼոռվա Դսեղգյուղում։
1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավաննորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է ԹիֆլիսիՆերսիսյան դպրոցումսակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թ.կիսատ թող
նելով ուսումըաշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանումայնուհետև ՀայՀրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականիցաշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին,զբաղվելով գրական և հասարակական գործունեությամբ։
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվելէ «Վերնատուն» գրական խմբակըորի անդամներն էին Ավետիք Իսահակյանը,Դերենիկ ԴեմիրճյանըԼևոն ՇանթըՂազարոս ԱղայանըՊերճ ՊռոշյանըՆիկոլԱղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ.։
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյանընկերության նախագահիսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցականմիությունների միության (ՀՀՄՄնախագահ։ Առաջին համաշխարհայինպատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզիհաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։
1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահում է Հայաստանի օգնությանկոմիտեն (1921-1922)։
1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականներիհամար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նավերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետոԹումանյանի ինքնազգացողությունը լավանում էսակայն սեպտեմբերինհիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխումեն Մոսկվայի հիվանդանոցներից մեկըսակայն 1923 թմարտի 23-ին, 54 տարեկանհասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է:

No comments:

Post a Comment