Ալիքի եւ Ժայռի մասին մի հին պատմություն կա, որ պատմում է, թե ժամանակին՝
ինչ-որ տեղ ծովում,
ասենք,
Կապրիի
ծովածոցում,
ալիքը
մի
ժայռի
էր
ամեն
օր
փարվում
իր
փրփուրներով
ու
ցայտքերով,
խնդրում
նրան,
որ
սա
իր
մոտ
գա:
Սակայն
նրա
եսասիրությունը
այքան
էր
կուրացրել
նրան,
որ
չէր
հասկանում,
իր
ամեն
գրկելով
եւ
համբուրելով
որքան
է
ժայռին
ցավ պատճառում ու քայքայում
նրա
ստորոտը:
Եվ օրեր անց, իր կուրության պատճառով, նա վերջնականապես քայքայեց ժայռի
հիմքը,
եւ ժայռը դարձավ մի բեկոր ծովի հատակում: Ալիքը իրեն զգում էր հիասթափված ու խաբված, սակայն օրեր անց նա իր համար գտավ մի նոր ժայռ: Ալիքներն ասում են, որ ժայռը պետք է միշտ ժայռ մնա: Բայց փորձը ցույց է տալիս, որ ինչ շարժուն է, ավելի ուժեղ է, քան այն, ինչ անշարժ է: Այս դեպքում ջուրն ավելի ուժեղ էր, քան ժայռը:
No comments:
Post a Comment