Monday, November 10, 2014

Գաբրիել Գարսիա Մարկես

Գաբրիել Գարսիա Մարկեսը` Գաբրիել Խոսեդելա Կոնկորդիա Գարսիա Մարկես, կոլումբիացի գրող, նովելիստ, սցենարիստ, լրագրող։ Առավել հայտնիեն նրա «Գնդապետին ոչ ոք չի գրում» (լույսէտեսել 1961 թ.), «Չարաբաստիկ ժամը» (1966 թ.), «Սերը ժանտախտի ժամանակ» (1985 թ.) վեպերը։ Գրողին համաշխարհային ճանաչում է բերել և լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխ գործոց է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը: 



Հարյուր տարվա մենություն
Վեպի ստեղծման մասինՀարյուր տարվա մենություն» վեպըՄարկեսը գրելէ 18 ամիսների ընթացքում՝ 1965-1966 թթ., Մեխիկոյում։ Ստեղծագործության գաղափարը ծագել էր դեռևս 1952 թ.,երբ հեղինակն առաջին անգամ մոր հետ այցելեց իր հայրենի գյուղ Արակատակա։ Նրա «Շաբաթ օրվա հաջորդ օրը» պատմվածքում առաջին անգամ հայտնվում է Մակոնդոն։Իրն որ վեպըՄարկեսը ծրագրել էր անվանել «Տուն», բայց արդյունքում մտափոխվեց՝ ցանկանալով խուսափել 1954 թ. Իր ընկերոջ՝ Ալվարո Սամուդիոյի կողմից հրատարակված «Մեծտուն» վեպի հետ շփոթմունքից։
Ստեղծագործությունը-Գիրքը բաղկացածէ 20 անվերնագիր գլուխներից, ու որնցում պատմվում է Մակոնդույում և Բուենդիաների ընտանիքում կատարվող իրադարձությունները: հերոսների անուններն անընդհատ կրկնվում են, ժամանակ առ ժամանակ շփոթության մատնելով ընթերցողին; Առաջին գլուխներում պատմվում է մի խումբ մարդկանց բնակեցման և նրանց կողմից մակոնդոգյուղի հիմնադրման մասին: Հաջորդ գլուխներում նկարագրվում է գյուղի զարգացման, Բուենդիաների տոհմի սերունդների մասին: Վերջին գլուխներում նկարագրվում է տոհմի և մակոնդո գյուղի անկումը:

Վեպը գրելու պատմությունը-Եսունեիկին և երկու փոքրիկ տղա: Ես աշխատում էր որպես փիար մենեջեր և խմբագրում էի կինոսցենարներ: Բայց գիրք գրելու համար պետք էր հրաժարվել աշխատանքից: Ես մեքենաս գրավդրեցի և գումարը տվեցի Մերսեդեսին: Ամենօր նա ինձ համար ձեռք էր բերում թուղթ, ծխախոտ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է աշխատելու համար: Երբ գիրքն ավարտվեց, պարզվեց, որ մենք մսավաճառին պարտքենք 5000 պեսո` հսկայականգումար: Շրջանում լուր էր տարածվել, որ ես շատ կարևոր գիրք եմ գրում, և բոլոր կրպակատերերը ցանկանում էին մասնակցություն ունենալ այդ գործում: Որպեսզի տեքստն ուղարկեի հրատարակչին, անհրաժեշտ էր 160 պեսո,  իսկ ունեի ընդամենը 80: Այդ ժամանակ ես գրավդրեցի Մերսեդեսի խառնիչն ու վարսահարդարիչը: Այդ իմանալով` նա ասաց. «Այդ է պակաս, որ վեպը վատը լինի»:

Սյուժեն- <Հարյուր տարվա մենությունը> վեպը ամբողջ կյանքում մենությունից տառապող տոհմի մասին է:  Բուենդիաներից ամենից շատ մենության անջնջելի անեծքով տառապում էր Աուրելիանո Բուենդիան, ով սերը արտահայտել չկարողանալու պատճառով իր կյանքն անցկացնում էր պատերազմների մեջ: Իսկ ապագայից խուսափելու ձգտումով ինքնասպանությունը ձախողվում է,  և նա համակերպվելով մենությանը իր կյանքի վերջին տարիները անցկացնում է փակված արհեստանոցում՝ ոսկեձկնիկներ պատրաստելով;
Վեպի մյուս հերոսների՝ Մակոնդոյի հիմնադիր Խոսե Արկադիո Բուենդիայի (մահացավ մենակության մեջ ծառի տակ), Ուրսուլայի (ծերության շրջանում կուրացել էր և ապրում էր մեկուսացած), Խոսե Արկադիոյի և Ռեբեկայի (գնացին ապրելո ւառանձին տանը, որպեսզի չխայտառակեն ընտանիքը), Ամարանտայի (ողջ կյանքում ապրեց և մեռավ չամուսնանալով ու մնալով կույս), Գերինելդո Մարկեսի (ամբողջ կյանքում անհույ սսպասեց թոշակին և Ամարանտայի սիրուն), Պյետրո Կրեսպի (մերժվեց Ամարանտայի կողմից և ինքնասպան եղավ), Խոսե Արկադիո Երկրորդի (իր տեսած գնդակահարությունից հետո երբեք ոչ ոքի հետ հարաբերությունների մեջ չէր մտնում և կյանքի վերջին տարիներն անցկացրեց մեկուսացած՝ Մելկիադեսի սենյակում), Ֆերնանդադել Կարպիոի (ծնվել էր թագուհի դառնալու համար և առաջին անգամ իր տունը լքեց 12 տարկանում), Ռենատա Ռեմեդիոս «Մեմե» Բուենդիաի (Մաուրիսիո Բուենդիայի մահից հետո առանց հակառակվելու ուղարկվեց մենաստան և այնտեղ ապրեց հավերժ լռության մեջ) ևԱուրելիանոԲաբիլոնայի (ապրում էր Մելկիադեսի սենյակում մեկուսացածճակատագիրը նունպես մխրճված էր մենության ու լքվածության ճահճի մեջ:
Իրականություն և ֆանտաստիկա-Վեպում ֆանտաստիկ իրադարձությունները նկարագրվում էին սովորական իրավիճակների տեսքով: Ռեմեդիոսի երկինք համբառնալը,  Մելկիադեսի գուշակությունները, մահացած հերոսների հայտնվելը, գնչուների բերած անսովոր առարկաները  (մագնիսհեռադիտակսառույց) իրական դեպքերի ծանծաղուտում, ընթերցողին տանում են մի աշխարհ, որում անհնարին ըդառնում է հնարավոր:


Կապը սերունդների միջև-Հարազատների միջև հարաբերությունները գրքում նկարագրվում են խոզի պոչով ծնվող երեխաների առասպելով։ Չնայած դրան՝ ընտանիքի անդամների միջև կապերեն ստեղծվում ամբողջ վեպի ընթացքում տարբեր սերունդների միջև։ Ակնհայտորեն բոլոր արյունակից զույգերի միջև կապը անհաջող էր: Եվ անգամ Ամարանտա Ուրսուլայի և նրա քրոջ որդու՝ Աուրելիանո Բաբիլոնիայի միջև կապը ,ովքեր անգամ չէին կասկածում, որ իրենք արյունակիցներ են, քանի որ Ֆերնանդան՝ Աուրելի անոյի տատը և Ամարանտայի մայրը, գաղտնի էր պահել Աուրելիանոյի ծնունդը վերջ դրեց մենության անեծքով բանտարկված Բուենդիաների տոհմը:

No comments:

Post a Comment